Պաշտոնական միջոցառումների համար փողը խնայում են, հաճույքների համար՝ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները բյուջեից հսկայական միջոցներ են վատնում իրենց վոյաժների, պարգևավճարների, իրենց հաճույքների համար, փոխարենը՝ պաշտոնական միջոցառումների վրա փող են խնայում, զլանում են նորմալ կազմակերպել։ Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը։
Օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթն այսպես թարգմանեց․ «ԵՄ-ն ՀՀ կողքին է եղել ամենասկզբից, երբ հայերը Լեռնային Ղարաբաղից սկսեցին փախչել»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ «մնայիք, կռվեիք, չփախչեիք Հայաստան»։
Եվ այդ տողը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում վայրկյաններ անց դարձավ լուրի վերնագիր։
Իրականում Մարագոսին վերագրվել էր «փախչել» բառը, նա իր խոսքում այն չէր գործածել։ Սա միակ կիքսը չէր, ողջ միջոցառման ընթացքում դրանք բազմաթիվ էին։ Օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության մասին թարգմանության ժամանակ նշեց՝ 4 հազար պարեկ է բերվել Հայաստան, խոսքը, մինչդեռ, դիտարկումների քանակի մասին էր և այլն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ընթացքում ևս ասուլիսը տապալվեց վատ թարգմանչի պատճառով, և աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահրամ Նարիբեկյանին նկատողություն հայտարարվեց»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".