ԱՄՆ դատարանը Թրամփի վարչակազմին մոտ 2 օր է տվել արտաքին օգնությունը վերսկսելու համար
ԱՄՆ դաշնային դատարանը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ երկու օր է տվել միջազգային օգնության ֆինանսավորումը վերսկսելու համար՝ մեղադրելով նրան միջոցները ապասառեցնելու վերաբերյալ նախկին որոշումը չկատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Associated Press»-ին։
Կոլումբիայի շրջանային դատարանը Սպիտակ տանը պարտավորեցրել է վերացնել սառեցված ծրագրերի արգելափակումը։ Դատավորները նշել են, որ ֆինանսավորման սառեցումը պայմանավորված էր արդյունավետության առումով ծրագրերի վերանայմամբ, սակայն վարչակազմն այդպես էլ չի հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ եղել ամբողջությամբ արգելել Կոնգրեսի կողմից հաստատված բոլոր օգնությունները:
«Պատասխանող կողմը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու է Կոնգրեսի կողմից հատկացված ողջ օտարերկրյա օգնության կասեցումը, որը ցնցում է առաջացրել և շրջել հազարավոր համաձայնագրերի շահերը, եղել ծրագրերի վերանայման ռացիոնալ նախադրյալը», - ասվում է դատարանի վճռում:
Ինչպես նշում է «AP»-ն, չնայած փետրվարի 13-ի որոշմանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և ոչ առևտրային կազմակերպությունները հայտարարում են, որ իրենք ոչ մի հաստատված վճար չեն ստացել:
Ազգային հանրային ռադիոյի (NPR) տվյալներով` շրջանային դատավորը կառավարությունից պահանջել է մինչև փետրվարի 26–ի երեկո ամբողջությամբ կատարել որոշումը:
Ֆինանսավորման սառեցումը Թրամփը մտցրել էր հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Նա հրաման ստորագրեց զարգացման նպատակով միջազգային օգնությունն 90 օրով կասեցնելու վերաբերյալ` գնահատելու համար ԱՄՆ արտաքին քաղաքականությանն այդ ծրագրերի համապատասխանությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".