Փորձագետ․ ՀՀ պետական կառույցները դրական պատասխաններ են նվել Քրիստոսի արձանի տեղադրման հաշվետվությանը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը փորձաքննություն է ներկայացրել Կոտայքի մարզի Ակունք, Զովաշեն, Կոտայք և Հատիս գյուղերում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման բնապահպանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 26-ին հանրային քննարկումների ժամանակ հայտնել է Հայաստանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը։
Նա ասել է, որ բոլոր հաշվետվությունները ներկայացվել են պետականգերատեսչություններին, որոնք ներկայացրել են իրենց մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ այդ մեկնաբանությունները հաշվի առնելով՝ զեկույցը փոփոխված ձևով կրկին ուղարկվել է պետական կառույցներ, որտեղից ստացվել են դրական պատասխաններ։ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է շինարարություն իրականացնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում՝ պահպանվող տարածքից դուրս, որը պատկանում է պետությանը։
«Ecogroup» ընկերության ներկայացուցիչ Արթուր Մինասյանն իր հերթին նշել է, որ մինչև մոտակա բնակավայր հեռավորությունը 1,5 կիլոմետր է, հետևաբար, իր գնահատմամբ, շինարարության փուլում այս բնակավայրի վրա որևէ ազդեցություն չի լինի։
Արձանին հարող տարածքում ճոպանուղի նախագծող «Elit Project» ընկերության ներկայացուցիչ Երվանդ Մախոյանը վստահեցրել է, որ մինչ աշխատանքների մեկնարկը տարածքը մանրազնին ուսումնասիրվել է, երկրաչափական և այլ ուսումնասիրություններ են կատարվել։ «Ճոպանուղու երկարությունը կկազմի 3 750 մետր, դրա կառուցումը կիրականացվի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպությանը պատկանող մասնավոր հողատարածքներում, որոնք գտնվում են Ակունք, Զովաշեն, Կոտայք և Հատիս գյուղերում»,- նշել է նա։
Կոտայքի մարզի խոշորացված Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանն իր հերթին վստահեցրել է, որ Կոտայք գյուղում երկու տարվա ընթացքում անշարժ գույքի գները 50-60 անգամ թանկացել են՝ դա, ըստ երևույթին, կապելով արձանի կառուցման մեկնարկի հետ։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի բացումը, որի շինարարությունը սկսվել էր 2022թ., նախատեսված էր 2025թ. վերջին։ Տեղեկացվել էր, որ դա լինելու է Քրիստոսի ամենամեծ հուշարձանը աշխարհում։ Ընդհանուր բարձրությունը՝ ներառյալ պատվանդանը, կկազմի 77 մետր։ Արձանին հարող տարածքում նախատեսվում է բացել թանգարան, ճոպանուղի և այլ զբոսաշրջային օբյեկտներ։
Ավելին, 2023թ. մարտից լեռան գագաթին հնագիտական պեղումներ են իրականացվում, որոնց ընթացքում հայտնաբերվել են կավե անոթներ, մետաղական նիզակի ծայրեր և այլ առարկաներ։ Դրանից հետո Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պահանջել է դադարեցնել ցանկացած գործունեություն լեռան գագաթին՝ ասելով, որ Քրիստոսի արձանը չի տեղադրվի այն տարածքում, որտեղ հայտնաբերվել են հնագույն ամրոցի հետքեր։
Նշենք, որ նախագծի նախաձեռնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".