Последние новости

ԱՄՆ գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Թրամփի որոշումը օտարերկրյա օգնության դադարեցման մասին

ԱՄՆ գերագույն դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես ուժի մեջ թողնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մտցված արտասահմանյան օգնության սառեցումը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։

Այդպիսով գերագույն դատարանը բավարարել է Թրամփի վարչակազմի պահանջը՝ արգելափակել ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը։ Մայրաքաղաքային Կոլումբիայի օկրուգի դաշնային դատարանն ավելի վաղ Թրամփի վարչակազմին ժամանակ էր տվել մինչև փետրվարի 26-ի ժամը 23.59-ը՝ վերականգնելու համար օգնության տրամադրումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գծով:

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը ժամանակավորապես արգելափակել է որոշումը։ Այսպիսով, դատարանը Թրամփի վարչակազմի միջնորդությունը լրացուցիչ դիտարկելու ժամանակ կունենա՝ հետագայում վերջնական վճիռ կայացնելու համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ