ՀՖՖ-ի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, կա բերման ենթարկված
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում քրեական գործ է հարուցվել, կա բերման ենթարկված անձ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ փետրվարի սկզբին լուրեր տարածվեցին, որ ուժային կառույցները սկսել են հետաքրքրվել ՀՖՖ–ի ֆինանսական գործունեությամբ ու հնարավոր են ձերբակալություններ։
«Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է: Անցած շաբաթ լուր ստացանք, որ հարուցվել է քրեական գործ, և կա բերման ենթարկված անձ, ինչը ճշտել չհաջողվեց, սակայն ՀՀ քննչական կոմիտեից փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ»,– գրում է թերթը:
Պարբերականը նշում է, որ ՀՖՖ-ից սկսել են դուրս գալ կադրեր, որոնք սերտ կապ են ունեցել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, և որոնց գործունեությունն առնչվել է ֆինանսների հետ: Մյուս կողմից, հայկական ֆուտբոլից դուրս են եկել ներդրողներ. ամենաթարմ օրինակը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալն է։
Ըստ թերթի տեղեկությունների` բազմաթիվ անգամներ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ՀՖՖ-ում տեղի ունեցող դեպքերի, առանձին անձանց կողմից խոշոր գույքերի ձեռքբերման, բանակից «անհասկանալի» ձևերով ազատումների և այլ իրադարձությունների մասին, սակայն սայլը կարծես թե նոր է տեղից շարժվում։ Պատճառը` սպասվող խորհրդարանական ընտրություններն են, և ոչ թե ֆուտբոլով անհանգստանալը։
«Օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն չկա ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք: ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է»,– գրում է թերթը։
Հիշեցնենք` 2024–ի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և գործնականում զրկվեց լիգայի C խմբում առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել, իսկ երկրպագուները հավաքվեցին ՀՖՖ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Ավելի ուշ երկրպագուները սկսեցին պահանջել Մելիքբեկյանի հրաժարականը։
Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի հայտարարության տակ ստորագրել են նաև «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Ուրարտուի» և «Շիրակի» ֆան-ակումբները:
ՀՖՖ նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".