Հավաք կառավարության մոտ՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի
Կառավարության շենքի դիմաց հավաք է կազմակերպվել՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի:
Նշենք, որ երեկ համացանցում տարածվեցին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները դատարանի դահլիճից, որտեղ նա հյուծված տեսք ունի: Բավական է մի հայացք նետել և հասկանալի կդառնա, որ հայ գերիները Բաքվում խոշտանգվում են:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը երեկ հայտարարություն է տարածել՝ ահազանգ հնչեցնելով։ Փաստաբան Գենսերը կոչով դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: «Բացի դրանից, խնդրում եմ անկախ դատական փորձագետներին հետևել Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:
Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:
Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,-հայտարարել է Վարդանյանի փաստաբանը։
Նշենք նաև, որ Ռուբեն վարդանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսի դեմ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".