Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ԿԵՑՎԱԾՔԸ ԻՆՁ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ
Թե ինչու է, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը թիրախավորվել ադրբեջանական շինծու դատավարությամբ, դժվար չէ կռահել, թեպետ՝ մյուսների վիճակն էլ գրեթե նույնն է։ Այս մասին իր էջում գրել Արդադարադտության նախկին նախարար, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանըը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թե ինչու է ադրբեջանական իշխանությունը դա անում բացահայտ, չթաքցնելով կտտանքների հետքերի տեսարանները, դա էլ է հասկանալի։ Հասկանալի է նաև, թե ինչու են մեր սրտացավ հայրենակիցները ակամա սահմանափակվում միայն զգացմունքային արձագանքներով, խորքային խնդիրները չնկատելուն միտված այդպիսի միակողմանի մթնոլորտ ձևավորելը՝ քաղտեխնոլոգիայի տեսանկյունից, առանձնակի բարդություն չի ներկայացնում։
Այլ է խնդիրը հայրենական իշխանությունների մասով, ըստ էության, ոչ ոք չի ակնկալում, որ իրենք կկարողանան ազատ արձակել բացառապես ազգային ազատագրական օրինական պայքարիմ մասնակից նախկին պաշտոնյաներին, բայց և չի ակնկալում, որ բավարարվեն ընդամենը կտտանքների ակնհայտ փաստերն արձանագրելով։ Հանրային իշխանությունների պատասխանատվությունը հենց այս փուլում չափազանց մեծ է, քանզի բուն մեղադրանքը ուղղված է ոչ այնքան ռազմագերիներին, որքան մեր Երկրի ողջ քաղաքականությանը, դրա ներկա և նախկին պատասխանատուներին և, վերջապես՝ Երկրի հետագա պատասխանատվությանը։
Միջազգային կոչված ամորֆ կառույցների աջակցությամբ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն ծախու պատմաբանների, այլև արդեն շինծու դատավարությամբ անվարան կեղծում են անցած տարիների ողջ պատմությունը, Հայաստանից կերտում են ֆաշիստական երկրի համբավ, ինչը չի կարող, մեղմ ասած, անհետևանք մնալ։ Արդեն հիմա հարկ է միջազգային բոլոր գործիքակազմով բարձրաձայնել այդ խնդիրը, գոնե հասնել նրան, որ հստակ ձևակերպվի, արձանագրվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։
Հ.Գ. Ռուբեն Վարդանյանի ներկայիս հիրավի հեռատես ու հարգանքի արժանի կեցվածքը ինձ չի զարմացնում, մի շրջան մենք միասին եղել ենք Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ անդամներ, ուստի անձամբ գիտեմ, թե ով ով է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".