Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
Այս իշխանության մեղքով է, որ այսօր Բաքվում գերիներ ունենք, որոնցից մեկն էլ իմ եղբայրն է։ Ամենամեծ գործողությունը պիտի իրականացնի հանրությունը, որովհետև մեր բոլոր գերիները թասիբի համար են պայքարում։ Բաքվում գտնվող մարդիկ ավելի մեծ պայքար են տանում հայ ազգի համար, քան այստեղ գտնվողները։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։
«Այս իրավիճակում այս իշխանությունը երկար չի գոյատևի, այս պահվածքով նրանք կրկնակի ամրագրում են իրենց դավաճանությունը՝ Արցախը հանձնել են, գերիներին հանձնել են, որպեսզի կարողանան հանգիստ անել այն, ինչ ուզում են։ Առաջնային հարցը պիտի լինի գերիների վերադարձը, եթե ունեն հնարավորություն, թող անեն։ Եթե այդ հարցին չեն անդրադառնում, ուրեմն այս իշխանությունը և թուրք իշխանությունները իրականացնում են հակայկական գործողություն»,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենը չի ներվելու։
Նշենք, որ այս պահին կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մեր մյուս հայրենակիցների։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի աջակիցները պահանջում են Կառավարությունից պաշտպանել Բաքվի բանտում գտնվող բոլոր հայ գերիների իրավունքները, կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, իրենց բողոքի ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին և ՀՀ ԱԳՆ-ին։
«Վաղը ժամը 12։00-ին ԱԳՆ-ի դիմաց հավաք է նախատեսվում․ «Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու ենք հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,- հայտարարել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Times.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 12:50
В США прекрасно понимают, что возможная агрессия Азербайджана в регионе может смешать карты. Об этом написал на своей странице в Facebook политолог-американист Сурен Саркисян.
-
2025-03-17 12:13
Никол Пашинян назвал кандидата на пост главы Антикоррупционного комитета. Он уточнил, что принял решение представить правительству кандидатуру Артура Наапетяна для назначения на должность председателя комитета.
-
2025-03-17 12:12
Авиакомпания "Армянские авиалинии" заявила о временной приостановке полетов с 7 апреля. Об этом сообщает пресс-служба авиакомпании.
-
2025-03-17 12:10
ВС США планируют перебросить сотни единиц оборудования и транспорта со своих баз в Германии на полигоны в Армении, сообщает RT, изучивший американский портал госзакупок.