Последние новости

Բագրատ Սրբազան․ Ռուբեն Վարդանյանը դավաճանվեց թե՛ դրսից, թե՛ ներսից

Արցախի համար պայքարում դավաճանվեցին թե՛ Ռուբեն Վարդանյանը, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությունը: Այս մասին ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր ուղերձի ժամանակ, որում աջակցություն է հայտնել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր հայ գերիներին։

«Մենք բոլորս հավաքական իմաստով այսօր գտնվում ենք Բաքվի բանտերում, կրում ենք այդ ամոթը, որ մեր ընկերները, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է գերեվարության, պատանդառության մեջ, նրանք ենթարկվում են աննախադեպ կտտանքների։ Ռուբեն Վարդանյանի երեկվա պատկերները դրա ցայտուն ապացույցն են: Դավաճանվեցին թե՛ դրսից, և թե՛ ներսից։ Այսօր նրանք Բաքվի բանտերում են գտնվում հատկապես Հայաստանի իշխանությունների և նրա ղեկավարի ուրացման պատճառով։ Եվ այսօր մեզ վիճակված է մեր ունեցած բոլոր եղանակներով ձայն բարձրացնել, ամեն հնարավոր միջոցով բարձրաձայնել այս խնդիրը, որովհետև մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, գտնվում ենք զրկված վիճակում Հայաստանը իշխանություն չունի, որը հոգ կտանի իր քաղաքացիների հանդեպ»,- ասաց Սրբազանը՝ հիշեցնելով՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։

Բագրատ Սրբազանը հատուկ կոչ ուղղեց հանրությանը, ասելով, որ անհրաժեշտ է բոլոր միջոցներով բարձրաձայնել խնդրի մասին«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ու փոքր բոլոր ջանքերը գործադրեք, ինչ հնարավոր կապեր ունեք՝ սոցիալական ցանցերով կլինի կամ ուղղակի կառույցների հետ հարաբերություններով, հնարավոր բոլոր տարբերակները գործադրեք՝ այս խնդրի մասին բարձաձայնելու»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ