Բաքվում ընթացող «դատին» ցուցմունք են տվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների «դատավարության» հերթական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այսօր ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
Նշվում է, որ առաջարկվել է ցուցմունք տալ նաև Արայիկ Հարությունյանին: Սակայն նա դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.