Մեսրոպ Առաքելյան․ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ գործողություններ իրականացնի
Հայաստանի իշխանության, արտգործնախարարության վարքագիծը մեծ հույսեր չի առաջացնում և մեզ մոտ, և հասարակության մոտ, քանի որ մեկ ու կես տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ ռազմագերիներ Բաքվում են, իսկ ԱԳՆ-ն այս ամենին լռությամբ է արձագանքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով րոպեներ առաջ ԱԳ նախարարության տարածած հայտարարությանը՝ քաղաքական գործիչն ընդգծեց, հայտարարությունը վերաբերում է նախարարության մտահոգությանը։
«Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամաբ ԱԳ նախրարությունը պետք է ոչ թե մտահոգություն հայտնի, այլ պետք է գործողություններ իրականացնի»,-ասաց Առաքելյանը։
«Հասկանում ենք, որ Ադրբեջանի ներկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել, սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնող, մասնավորապես մենք առաջարկում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպանների հավաք կազմակերպվի, ինչի պրակտիկան կա, Հայաստանի կողմից պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, որոնք գերի են, օր առաջ պետք է ազատ արձակվեն։ Գերիների վերադարձը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,-ասաց Առաքելյանը՝ ընդգծելով, որ սա միջազգային իրավունքի խնդիր է։
Նա ընդգծեց, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ռազմագերիների վերադարձի հնարավորությունը փոքր է, զրոյական, պետք է իրականացվի իշխանափոխություն, որ մեծանա այդ հնարավորությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: