ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի և «Lydian»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի իշխանությունների և «Lydian» ընկերության միջև Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ համաձայնությունը:
Երեկ` փետրվարի 27-ին, ՀՀ կառավարությունը որոշեց «Լիդիան» ընկերությանը 150 մլն դոլարի երաշխիք տալ Ամուլսարի շահագործման համար։
«Հիանալի նորություն է։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարում հանքարդյունահանման ծրագրի վերսկսման վերաբերյալ «Lydian»-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը՝ տնտեսության մեջ միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումներով, ինչը աշխատատեղեր կստեղծի և բարգավաճում կապահովի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այդ քաղաքականությանը, քանի որ երկու երկրները միասին աշխատում են ապագա բարգավաճման ուղղությամբ: Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը:
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:40
Армянская община оскорблена заявлением комментатора конкурса "Евровидения" на израильском общественном телеканале Kan 11. Об этом сообщает движение SavetheArQ ("Спасите Армянский квартал").
-
2025-05-17 11:38
23% населения Армении сталкиваются с проблемой продовольственной необеспеченности, именно по этой причине Всемирная продовольственная программа ООН работает в Армении и призывает к инновационным партнерствам. Об этом в ходе панельных обсуждений на конференции по устойчивому развитию: Мост между COP 30 в Бразилии и COP 17 в Армении заявила региональный директор Всемирной продовольственной программы ООН (WFP) Нанна Скау.
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.