Աբխազիայի հայ համայնքը ընտրությունների 2-րդ փուլից առաջ հայտարարություն է տարածել
Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին տեղի հայ համայնքը հայտարարություն է տարածել:
Տեքստում նշվում է, որ հայերը պետք է կայացնեն ճակատագրական որոշում, որը կորոշի ողջ Աբխազիայի ապագան, ընդ որում` ոչ միայն առաջիկա տարիների համար:
«Ուզում եմ մեր հանրապետության յուրաքանչյուր բնակչի ասել՝ մի՛ վախեցեք։ Ոչ ոք չի կարող կոտրել մեր կամքը, ոչ ոք չի ստիպի մեզ հրաժարվել սկզբունքներից։ Մենք միասնական ժողովուրդ ենք և միասին այդ ընտրությունը կկատարենք խղճի մտոք՝ առանց վախի ու ճնշման»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Աբխազիան ընդհանուր տուն է, որտեղ չկան օտարներ և ազգային խտրականություն:
«Բոլորս նույն երկրի քաղաքացիներ ենք, և մեզ վախեցնելու և պառակտելու իրավունք ոչ ոք չունի», - ասվում է տեքստում։
Փետրվարի 17-ին սոցցանցերում հայտնվել է մի ձայնագրություն, որում Աբխազիայի նախագահի թեկնածու Ադգուր Արձինբայի աջակից Էնվեր Բգանբան՝ նախագահի պաշտոնակատարի եղբորորդին, կոչ է անում հայ համայնքի նկատմամբ կոշտ գործողություններ ձեռնարկել: Ավելի ուշ թեկնածուներ Ադգուր Արձինբան և Բադրա Գունբան ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը դատապարտում է ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձերը:
Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին Աբխազիայում նախագահական ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց քվեարկելու իրավունք ունեցողների 69%–ը։ Հաշվի առնելով, որ թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց ձայների կեսից ավելին, նշանակվեց երկրորդ փուլ, որը տեղի կունենա մարտի 1-ին: Երկրորդ փուլին կմասնակցեն գործող փոխնախագահ Բադրա Գունբան (առաջին փուլում հավաքել էր 46,38%) և էկոնոմիկայի նախկին նախարար Ադգուր Արձինբան (36,92%):
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.