«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
Սյունիքի մարզի «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում՝ «Հալիձոր» կայանի մոտ, բողոքի ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը։
Հավաքվել են ոչ միայն Տաթև խոշորացված համայնքի, այլև Գորիս և Տեղ համայնքների բնակիչները՝ իրենց անհաշտությունը հայտնելով Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։
«Ակցիան քաղաքական բնույթ չի կրում, այն միտված է զուտ հայապաշտպանությանն ու մարդասիրությանը»,- տեղեկացնում է Գերասիմյանը։
Նա հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը Սյունիքի մարզում և հատկապես Տաթև համայնքում սկիզբ է դրել զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, էականորեն բարելավել բնակչության կենսակերպը։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանը, միջազգային հանրությանը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին գործուն քայլեր ձեռնարկել մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի դադարեցման և նրանց անհապաղ ազատ արձակման նպատակով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».