ԱՄՆ վարչակազմը չգիտի, թե ինչ ուղղությամբ կընթանան խաղաղ բանակցությունները Սպիտակ տան վիճաբանությունից հետո
Փետրվարի 28-ին նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրապարակային ընդհարումից հետո ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման խաղաղ համաձայնագրի ուղին խիստ անորոշ է և ամբողջությամբ կախված է Ուկրաինայի առաջնորդի հետագա քայլերից, հայտնում է NBC News-ը։
Ըստ վարչակազմի երկու պաշտոնյայի, այս միջադեպից հետո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նաև քննարկել են, թե, արդյոք, պե՞տք է դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային, թեև պարզ չէ, թե, արդյոք, նախագահը կգնա՞ նման քայլի և ե՞րբ: Սպիտակ տան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Զելենսկին ուրբաթ օրը Սպիտակ տանն էր Թրամփի հետ համաձայնագիր ստորագրելու նպատակով, որը թույլ կտար Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո կրճատել Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանման ԱՄՆ-ի ծախսերը:
Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործարքը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիք կծառայի Ռուսաստանի ապագա ներխուժումից: Սակայն պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց և մնում է առկախ վիճակում:
Թրամփի օգնականները Զելենսկիին խնդրել են հեռանալ Սպիտակ տնից այն բանից հետո, երբ Օվալաձև սենյակում մոտ մեկ ժամ տևած հանդիպումը, որն ուղեկցվել է լրագրողների մեկնաբանություններով և հարցերով, վերածվել է բարձրաձայն վիճաբանության, ինչի հետևանքով ԱՄՆ նախագահը զայրացել է և հրապարակայնորեն կասկածի տակ դրել պատերազմն ավարտելու մասին բանակցելու Ուկրաինայի առաջնորդի պատրաստակամությունը:
Ուրբաթ օրը Սպիտակ տունը լքելուց հետո Զելենսկիի հրապարակային հայտարարությունները, ներառյալ սոցիալական ցանցերում գրառումը, որում շնորհակալություն է հայտնում Թրամփին իրեն հյուրընկալելու և ամերիկացիներին՝ Ուկրաինային աջակցելու համար, քիչ բան են փոխել նախագահի տեսակետում, և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ վարչակազմի մի շարք պաշտոնյաների, համարում են, որ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են:
Վարչակազմի պաշտոնյաներից մեկն ասել է. «Գնդակը նախագահ Զելենսկիի դաշտում է։
Նախագահը կարծում է, որ Զելենսկին պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և հենց նա պետք է գա և ուղղի ամեն ինչ»,- ասել է նա։
Թրամփի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա հայտարարել է, որ Զելենսկին դեռևս հրապարակայնորեն որևէ ափսոսանք չի հայտնել այն բանի համար, ինչ Սպիտակ տունը համարում է անհարգալից մոտեցում՝ հավելելով, որ ինքը վստահ չէ, թե ինչպես կշարունակվի խաղաղ գործընթացը:
Վարչակազմի բազմաթիվ պաշտոնյաներ դիմակայել են քննադատներին, որոնցից ոմանք ենթադրել են, որ Օվալաձև սենյակում Թրամփի և Զելենսկիի լարված զրույցը բեմադրված է եղել: Սենատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի գլխավոր դեմոկրատ, սենատոր Ջեք Ռիդը ուրբաթ արած իր հայտարարության մեջ տեղի ունեցածն անվանել է «քաղաքական որոգայթ»:
«Դա ընդհանրապես նախատեսված չէր։ Դա ճիշտ հակառակն էր այն բանի, ինչ մարդկանց մեծ մասն ակնկալում էր այդ փոխանակումից»,- ասել է հանդիպմանը ծանոթ աղբյուրը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.