Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար» է ստացել
«Անորա»-ն արժանացել է գլխավոր «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Լոս Անջելեսում ավարտված 97- րդ մրցանակաբաշխությունում։
Տղամարդու լավագույն դերակատարման համար «Օսկար» է ստացել Էդրիեն Բրոուդին («Բրուտալիստ»), կնոջ լավագույն դերակատարման համար՝ Մայքի Մեդիսոնը («Անորա»)։
«Անորան» «Օսկար» է ստացել նաև «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն ինքնատիպ սցենար», «Lավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
Շոն Բեյքերի ֆիլմում նկարահանվել են նաև ռուս դերասաններ Յուրա Բորիսովը և Մարկ Էյդելշտեյնը։ Եվ չնայած նրանք «Օսկար» չեն շահել, արժանացել են բարձր գնահատականի, մասնավորապես Ռոբերտ Դաունի -կրտսերի կողմից, որը մրցանակ է շնորհել Կիրան Կալկինին ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար:Այսպես, նա հայտարարել է, որ Բորիսովին փայլուն ապագա է սպասվում։
Հիշեցնենք` դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2024 թվականի մայիսին դարձել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։
Մրցանակակիրների ամբողջական ցանկը
Լավագույն դերասանուհի- Մայքի Մեդիսոն, «Անորա»
Լավագույն ռեժիսոր-Շոն Բեյքեր, «Անորա»
Լավագույն դերասան- Էդրիեն Բրոդի, «Բրուտալիստ»
Լավագույն ինքնատիպ երաժշտություն- Դանիել Բլումբերգ, «Բրուտալիստ»
Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ - «Ես դեռ այստեղ եմ» (Բրազիլիա)
Լավագույն օպերատորական աշխատանք - Լոլ Քրոուլի, «Բրուտալիստ»
Ուղիղ եթերում լավագույն կարճամետրաժ ֆիլմ -«Ես ռոբոտ չեմ»
Լավագույն տեսողական էֆեկտներ -«Դունա. Մաս 2»
Լավագույն ձայն- «Դունա. Մաս 2»
Լավագույն վավերագրական խաղարկային ֆիլմ- «Ուրիշ հող չկա».
Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ- «Նվագախմբի միակ աղջիկը»
Լավագույն ինքնատիպ երգ- «Էլ Մալ» «Էմիլիա Պերեսից»
Լավագույն գեղարվեստական ուղղություն- «Չարը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի- Զոի Սալդանյա, «Էմիլիա Պերես»
Երկրորդ պլանի լավագույն դերասան- Կիրան Կալկին, «Իսկական ցավ»
Լավագույն մոնտաժ- Շոն Բեյքեր, «Անորա»
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում- «Նյութը»
Լավագույն ադապտացված սցենար- Պիտեր Ստրաուգան,«Կոնսլավ»
Լավագույն ինքնատիպ սցենար- Շոն Բեյքեր, «Անորա»
Կոստյումների լավագույն ձևավորում- Փոլ Թեյզուել, «Չարը»
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ- «Կիպարիսի ստվերում»
Լավագույն անիմացիոն ֆիլմ- «Հոսք»
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.