«Ծակ պրոֆեսոր տնտեսագետներ». Գևորգ Պապոյանի լեքսիկոնի վերաբերյալ բաց նամակ՝ Փաշինյանին
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» Կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, բերջինի ուշադրությունը հրավիրելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի բառապաշարի, վիրավորանքների վերաբերյալ։
Բաց նամակում ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն (այսուհետ ՓՄՁ Ասոցիացիա), մեզ համար լուրջ մտահոգության տեղիք է տվել վերջին շրջանում մեր երկրում տնտեսության զարգացման պատասխանատու գերատեսչության ղեկավարի հանրային հայտարարությունների բովանդակությունները։
Մասնավորապես, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իր ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջով տեղադրում է պաշտոնական գրառումներ, որտեղ առկա են հանրության որոշ շերտերի, կամ անձանց, սեփական բնութագրմամբ, կշտամբող, նրանց կրթական կամ գիտական կոչումները հարցականի տակ դնող վիրավորական արտահայտություններ։ Թվում է թե այդ գրառումներով ներկայացվում է պետության տնտեսական ինչ որ ձեռքբերումներ, սակայն դրանք ներկայացվում է որպես այլ կարծիք ունեցող անձանց, փորձագետների կամ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մինչ այդ արված տնտեսական վատատեսական կանխատեսումներին ի պատասխան արված քայլ, այլ ոչ թե ի պաշտոնե արված պարտականություն կամ գործառույթ։ Եվ դրանք արվում են անձնական վիրավորանք՝ «ծակ պրոֆեսոր տնտեսագետներ, լրագրողներ, ինքնահռչակներ, ոռնացող ..» պարունակող բառերով (կից պատճեները)։
Ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, դրանից բխող և սահմանված վարքագծի կանոնագրքից, որպես ՀՀ կառավարության ղեկավար, խնդրում ենք Ձեզ, քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկրում հանրային պաշտոն զբաղեցնող, այդ թվում պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն առաջին հերթին հենց օրինակով պահպանի իր պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջները՝
1․ Բարեկրթությունը և հարգալիրությունը։ «...Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս»։
2․ Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը։ «... Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։ ... Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։
3․ Վարքագիծը հանրության հետ հարաբերություններում։ «...Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս, ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն» և այլն։
Այս մասին, վերջին օրերին, նույն սոցիալական ցանցերով տարբեր ՀԿ ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք արդեն ներկայացրել են իրենց վրդովմունքը (որի հետևանքով ինչ որ գրառումներ խմբագրվեցին, կամ հեռացվեցին)։ Այս մասին, ենթադրվում է, որ ըստ մեր երկրում գործող օրենսդրության, պետք է քայլեր ձեռնարկեն նաև բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի քննությամբ զբաղվող կառույցները։
Մենք ևս, որպես հանրության մի փոքր խումբ ներկայացնող կառույց, մեր դիրքորոշումը ներկայացրել և ներկայացնում ենք հանրային, բաց ոչ երբեք անձնական վիրավորանքներ պարունակող բառապաշարով, հակակշռելով և/կամ պահանջելով մեր երկրի պետական ինստիտուտների գործունակության, հեղինակության պահպանման համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".