Последние новости

Ինչու՞ է ուշանում ԱՄՆ-ի հետ պայմանավորված ստուգող խումբը

ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն կար, որ պետք է առաջիկա շաբաթների ընթացքում ստուգող խումբ գար և սահմանային հսկողություն իրականացներ, ինչու է այն ուշանում: Այս հարցը այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողները տվեցին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին:

«Դա ընթացքի մեջ է: Առաջիկա շաբաթները դեռ շարունակվում են: Տեղի է ունեցել ամբողջ ադմինիստրացիայի փոփոխություն: Այդ պայմանավորվածությունները շարունակվում են, բայց ժամկետների առումով հաշվի առեք, որ փոփոխվել է ամբողջ ադմինիստրացիան»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե այդ հարցում համաձայնություն չկա Իրանի՞ հետ, նԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Մենք քննարկում ենք այդ հարցը Իրանի հետ, բոլոր հարցերով համաձայնություն կա, և գործընթացն իր հունով անցնում է, այլ բան չեն կարող ասել»:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ։

Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։

News.am

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ