Միացյալ Նահանգները դադարեցրել է կիբեռգործողությունը Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ը դադարեցրել է Ռուսաստանի դեմ կիբեռգործողությունները և դրանց պլանավորումը։ Այս քայլը «լուրջ հարված» է, մանավանդ որ նման գործողությունների պլանավորումը ժամանակ և հետազոտություններ է պահանջում, հաղորդել է CNN-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ Ռուսաստանի դեմ հարձակողական կիբեռգործողությունների դադարեցումը Միացյալ Նահանգներին ավելի խոցելի կդարձնի Մոսկվայի կողմից հնարավոր կիբեռհարձակումների նկատմամբ: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հաքերների ահռելի կազմ ունի, որը կարող է խափանել Միացյալ Նահանգների կարևորագույն ենթակառուցվածքը և հավաքել գաղտնի հետախուզական տեղեկատվություն։
Միևնույն ժամանակ, CNN-ը գրել է, որ ԱՄՆ կիբեռհրամանատարության՝ բանակի հարձակողական և պաշտպանական կիբեռստորաբաժանման գործողությունների և պլանավորման դադարը տեղի է ունենում Ռուսաստանի հետ ավելի լայն լիցքաթափման հասնելու Թրամփի վարչակազմի փորձերի ֆոնին:
«Օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք մեկնաբանում կամ քննարկում կիբեռհետախուզությունը, պլանները կամ գործողությունները: «Նախարար Հեգսեթի համար չկա ավելի բարձր առաջնահերթություն, քան մարտիկների անվտանգությունը բոլոր գործողություններում, ներառյալ կիբեռտարածությունը»,- ավելացրել է բարձրաստիճան զինվորականը CNN-ին՝ նկատի ունենալով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.