EIU հաշվետվություն․ Հայաստանում ժողովրդավարության ինդեքսը նվազում է երկրորդ տարին անընդմեջ
Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է 2024թ. Ժողովրդավարության ինդեքսը, որը լույս է սփռում 2024թ. համաշխարհային ժողովրդավարության միտումների վրա: Հայաստանը 10-ից 5,35 միավորով ընդգրկված է հիբրիդային ռեժիմների խմբում՝ 167 երկրների մեջ զբաղեցնելով 82-րդ տեղը։ «Ընտրական գործընթաց և բազմակարծություն» բաժնում Հայաստանը հավաքել է 7.92 միավոր, «Պետական կառավարման արդյունավետություն» բաժնում՝ 4.29, «Քաղաքական մասնակցություն» բաժնում՝ 6.11, «Քաղաքական մշակույթ» բաժնում՝ 3.13, «Քաղաքացիական ազատություններ» բաժնում՝ 5.29 միավոր։
Այսպիսով, Հայաստանը հետընթաց է գրանցում արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Մասնավորապես, 2022թ., ըստ Economist Intelligence Unit-ի, մեր երկիրն աշխարհում կրկին զբաղեցրել է 82-րդ տեղը, սակայն հավաքել է ավելի շատ՝ 5,63 միավոր, 2023թ. այս ցուցանիշը կազմել է 5,42։ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը վերջին տարիներին անկում է ապրում։ Ընդ որում՝ Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում։ Վրաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը՝ 4,70, Ադրբեջանը՝ 126-րդը՝ 2,80, Թուրքիան՝ 103-րդը՝ 4,26, Իրանը 154-րդ տեղում է՝ 1,96:
Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը 6,04 միավորով զիջում է Մոլդովային (71-րդ տեղ), որը չի դասվում հիբրիդային կամ ավտորիտար ռեժիմին (բացառությամբ Բալթյան երկրների), սակայն անկատար դեմոկրատիաների խմբում զբաղեցնում է վերջին տեղը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 10:07
Армения подвергается ползучей капитуляции, которая не завершится даже при подписании некой бумаги с Азербайджаном. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог Степан Даниелян.
-
2025-03-15 09:56
Член исполнительного органа РПА Артак Закарян написал:
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).