Последние новости

Երևան-Արտաշատ ճանապարհով ադրբեջանական դրոշով երթևեկող վարորդը տարվել է ոստիկանություն

Երևան–Արտաշատ ճանապարհով ընթացող մեքենաներից մեկի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ կախելու համար վարորդին ներկայացվել է ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ մարտի 3-ին սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։

«Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»,– հայտնել են նախարարությունից։

Սարգսյանը նշել է, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ