«Կասկադի» վերակառուցման ծրագիրը խախտում է ճարտարապետների հեղինակային իրավունքը
«Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը խախտում է այն նախագծած ճարտարապետների հեղինակային իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների խորհուրդը։
«Կասկադը» մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, 2018 թվականին ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համալիրի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ջիմ Թորոսյանի հեղինակային իրավունքը նրա ժառանգների համար գործում է մինչև 2084թ․ (հեղինակային իրավունքները շարունակում են գործել հեղինակի մահից հետո 70 տարի,- խմբ․), Սարգիս Գուրզադյանի ժառանգների համար՝ մինչև 2085 թվականը, իսկ Ասլան Մխիթարյանը ներկայում ստեղծագործող ճարտարապետ է։
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրությունից բխում է, որ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի համաձայնության (ԿԳՄՍ նախարարություն), իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ: «Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտում են՝ «Կասկադի» համալիրն ավարտին հասցնելու խնդիրը հասունացել է վաղուց, սակայն անհրաժեշտ է շրջահայաց և արհեստավարժ մասնագիտական մոտեցում։ Իսկ քվեարկությունը տեղի է ունեցել ընդամենը «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում:
Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ և ակնկալում է հնչեցված խնդրի վերաբերյալ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը։ Շեշտում են՝ սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարվել է «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպությունը, որն իրականացնելու է ներդրումային ծրագիրը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.