ՄԱՐԱԳՈՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԴԵՍՊԱՆԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԵՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Մի այդպիսի դիվանագետ կա՝ Վասիլիս Մարագոս անունով. ներկայումս գլխավորում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը: Օրերս՝ մարտի 1-ին սույն պարոնը մեկնաբանեց այն խնդիրը, որը փոթորկել է ողջ Հայաստանն ու Սփյուռքը. Բաքվում ընթացող խայտառակ «դատավարությունները» և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի կիրառումը հայ գերիների նկատմամբ։
Հասկանալի է, որ դեսպանը ստիպված էր ինչ-որ բան պատասխանել լրագրողի հարցին, բայց, անկեղծ ասած, լավ կաներ, եթե պարզապես հրաժարվեր՝ պատճառաբանելով դա, ասենք, իր չեզոք կարգավիճակով։ Քանզի նրա պատասխանը վկայում էր կա՛մ քաղաքական անգրագիտության և տարածաշրջանային իրողություններից Մարագոսի բացարձակ կտրվածության, կա՛մ այն մասին, որ Եվրամիությունը օրինական է ճանաչում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում անցկացվող «դատավարությունները», հետևաբար՝ սատարում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
Մարագոսի խոսքերով՝ Եվրամիությունը հետևում է հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի հետ կապված զարգացումներին: «Այս կոնկրետ դեպքով ես վստահեցնում եմ, որ ստացել ենք բոլոր հաղորդագրությունները, որոնք մեզ ուղարկվել են և շատ ուշադիր ենք դրանց նկատմամբ։ Եվրոպական միությունը շատ հստակ է ասել՝ մենք ակնկալում ենք արդար դատավարություն, և մենք ուշադիր հետևում ենք բոլոր զարգացումներին, որոնք կապված են այս կոնկրետ դեպքի հետ»,- հայտարարեց նա։
Այստեղ ժամանակն է բռնել գլուխն ու հիշել հայտնի ֆիլմը՝ բացականչելով. «Եվրամիությունն արդար դատավարությո՛ւն է ակնկալում Ադրբեջանում, Կա՛ռլ»։ Նույն այն Եվրամիությունը, որի օրենսդիր մարմինը՝ Եվրախորհրդարանը մի ամբողջ կույտ բանաձևեր ու հայտարարություններ է ընդունել այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված ողբալի իրավիճակի մասին։ Որի նկատմամբ չի դադարում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սուր քննադատությունը, որոնք Ադրբեջանին մշտապես անվանում են համաշխարհային «առաջատարներից» մեկը իրավունքների ու ազատությունների խախտման մասով և ամենացածր գնահատականներ տալիս այդ երկրի իրավապահ մարմիններին ու դատարաններին։
Հատուկ պարոն Մարգոլիսի համար ներկայացնենք ժամանակային առումով վերջին փաստերից մի քանիսը։
Մեկուկես ամիս առաջ հեղինակավոր Human Rights Watch-ը հերթական անգամ արձանագրեց Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով բանտերում կալանավորների և դատապարտյալների նկատմամբ խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի պրակտիկային: HRW-ն հիշեցրեց նաև, որ 2024 թվականի հուլիսին Եվրոպայի խորհրդի «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն» հայտարարել է, որ կոմիտեի հետ փոխգործակցելու Ադրբեջանի իշխանությունների մշտական դժկամությունը Եվրոպական կոնվենցիայի «հիմնովին և աննախադեպ խախտում է»։
Կոմիտեն նաև վկայակոչել է 2022 թվականի իր զեկույցը, որում նկարագրվում են «բազմաթիվ հավաստումներ ֆիզիկական դաժան վերաբերմունքի/խոշտանգումների վերաբերյալ»՝ հիմնականում խոստովանություն պարտադրելու, տեղեկատվություն կորզելու կամ «լրացուցիչ մեղադրանքներ ընդունել ստիպելու» նպատակով։
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՊԱՐՈՆ ՄԱՐԱԳՈՍԸ ԳԻՏԻ՞ ԱՅԴ ՄԱՍԻՆ: Թե՞ նա լրջորեն կարծում է, թե Ադրբեջանում հայերի, առավելևս՝ Արցախի առաջնորդների հետ ավելի մարդասիրաբար են վարվում, քան սեփական ընդդիմադիրների։ Ի դեպ, հիշեցնենք ԵՄ դեսպանին, որ խոսքը Արցախի այն նախկին նախագահների ու նախարարների մասին է, որոնց հետ ավելի քան քառորդ դար բանակցել, Ստեփանակերտում հանդիպել ու նրանց ձեռքն են սեղմել եվրոպացի ու ամերիկացի բազմաթիվ դիվանագետներ։
Հիմա՝ ինչ վերաբերում է «Ադրբեջանում արդար դատավարության» Մարագոսի և նրա ներկայացրած կազմակերպության պայծառ ակնկալիքներին։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2024 թվականի ապրիլի զեկույցում նշվում էր, որ այդ երկիրը «առաջատարներից» է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների անտեսման առումով, քանզի կատարման վերահսկման համար ՆԿ-ի ստացած գործերի թիվն աճում է տարեցտարի։
Կրկին իսկ հետաքրքիր է՝ ինչի՞ մասին է սա վկայում պարոն Մարագոսի պատկերացմամբ։ Մի՞թե այն մասին, թե այդ դատական համակարգը կարող է արդարադատություն իրականացնել գերեվարված հայերի նկատմամբ՝ սեփական քաղաքացիների հանդեպ արդարադատության չնչին իսկ նշույլի բացակայության պայմաններում։
«Եվրոպական միությունը շատ հստակ է ասել՝ մենք ակնկալում ենք արդար դատավարություն»,- հայտարարեց դեսպանը: Հետաքրքիր է՝ ո՞վ, որտե՞ղ և ե՞րբ է նման բան հայտարարել ԵՄ-ի անունից։ Մեզ, օրինակ, հայտնի են Եվրախորհրդարանի բանաձևերը, որտեղ նման անհեթեթ ակնկալումների մասին ոչինչ ասված չէ։ Ընդհակառակը, 2024 թվականի հոկտեմբերին ԵԽ-ն կտրուկ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, այդ թվում նաև՝ արցախահայության իրավունքների զանգվածային խախտման համար։ Ավելի վաղ՝ 2024 թվականի մարտին, Եվրախորհրդարանի անդամները կոչ էին արել Ադրբեջանին ազատ արձակել «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի այն բոլոր բնակիչներին, որոնք դեռևս բանտարկված են Ադրբեջանում», ինչպես նաև անհապաղ ու արդյունավետ կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի բոլոր որոշումները:
Հա, ի դեպ, տեղյա՞կ է արդյոք ԵՄ-ի պարոն դեսպանը, որ պաշտոնական Բաքուն չի կատարել Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումներից և ոչ մեկը: Նա ընդհանրապես տեղյա՞կ է, թե ինչ է կատարվել տարածաշրջանում գոնե վերջին տարիների ընթացքում։
Ընդհանրապես Վասիլիս Մարագոսը պիտի որ նույնիսկ շատ էլ իրազեկ լիներ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ ժամանակին ղեկավարել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժինը Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրինությունում։ Այդ դեպքում որտեղի՞ց «արդար դատավարության», մեղմ ասած՝ այդչափ միամիտ «ակնկալումը»։
Ամեն դեպքում Եվրամիության ներկայացուցչի այսպիսի հանդուրժողականությունն առնվազն Բաքվում ապօրինի պահվող հայերի հանդեպ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ակնհայտ փաստի նկատմամբ բազմաթիվ հարցեր ու կռահումներ է ծնում այդ հանդուրժողականության իրական բնույթի մասին:
Օրինակ, կարելի է ենթադրել, որ Մարագոսը բռնապետ Ալիևի նավթագազային ընկերուհու՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ջերմեռանդ հետևորդն է։ Եվ չի հասկանում, որ աշխարհաքաղաքական նոր հովերը Բաքվի՝ որպես էներգառեսուրսների մատակարարի և տարանցորդի դերի կտրուկ անկում են բերում։ Հնարավոր է նույնիսկ, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանը Ադրբեջանի լայնորեն հայտնի «խավիարային դիվանագիտության» հերթական զոհն է, որը, դատելով ամենից, շարունակում է իր գրոհը հենց ԵՄ պաշտոնյաների կողմից սաստիկ խարխլված ու վարկաբեկված եվրոպական արժեքների դեմ։ Համենայնդեպս նրա խոսքերը բոլոր հիմքերը տալիս են նման կասկածների համար։
Կարելի է նաև կասկածել, որ Մարագոսը «մեծ ժողովրդավար» Փաշինյանի թունդ երկրպագուն է և սատարում է նրա բացահայտ հակահայկական դիրքորոշմանը հայ գերիների հարցում։ Փետրվարի 28-ին դեսպանը գրառում էր կատարել Սումգայիթի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Կհավատաք, թե ոչ, բայց այդ գրառումը խիստ հիշեցնում էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ շատ ավելի մեծ տեղ էր հատկացված Ադրբեջանի հետ «խաղաղությանը», քան 1988-1991 թթ. ընթացքում հայերի զանգվածային սպանություններին ու ցեղասպանությանը: «ԵՄ-ն ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կարգավորման։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հասնենք հաշտեցման և խաղաղության կայուն շարունակման, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն ոչ մեկի հետ»,- գրել էր Մարագոսը:
Թե իրականում ինչի է ձգտում ԵՄ-ն, դժվար է ասել։ Քանզի դեսպանի արտահայտած դիրքորոշումը Բաքվում ընթացող ինքնադատաստանների նկատմամբ, որոնք ողջ քաղաքակիրթ աշխարհի խայտառակությունն են, անխուսափելիորեն հանգեցնելու է «սումգայիթի» կրկնությունների։ Հենց միջազգային հանրության ցինիկ և երեսպաշտ դիրքորոշումն էր պատճառներից մեկը, որ «սումգայիթները» կրկնվեցին վերջին տասնամյակների ողջ ընթացքում և ի վերջո հանգեցրին ցեղասպանության, էթնիկ զտումների և իրենց Հայրենիքից հայերի լիակատար գաղթի:
Ինչ է, Վասիլիս Մարագոսը դա՞ էլ չի հասկանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:49
«Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян.
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.