ԱՄՆ-ն բացառում է գործարքի կնքումը, քանի դեռ Զելենսկին հրապարակային ներողություն չի խնդրել
Կիևի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի բանակցություններում առաջընթացի հնարավորություն ԱՄՆ-ն չի տեսնում, քանի դեռ Վլադիմիր Զելենսկին հրապարակային ներողություն չի խնդրել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ իր պահվածքի համար: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին։
«Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը մեզ ասաց, որ գործարքի հարցում մեռյալ կետից տեղաշարժ չի լինի, քանի դեռ Զելենսկին Օվալաձև աշխատասենյակում իր պահվածքի համար տեսախցիկների առջև հստակ հրապարակային ներողություն չի խնդրել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինքը՝ Զելենսկին, որը գտնվում է Եվրոպայում, ավելի վաղ հրաժարվել էր Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած վեճի համար իր մեղքն ընդունելուց և հայտարարել, որ դեռ հույս ունի համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ:
Նշենք, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում փետրվարի 28-ին, այն վերաճել է վեճի։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղարկվել է, թեև ամեն ինչ պատրաստ էր, իսկ Զելենսկին հարկադրված էր լքել Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ինքը չի տեսնում Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ցանկություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-20 13:52
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха проводят акцию протеста перед зданием правительства Армении. Они жалуются на последовательное сокращение программ государственной поддержки, и если вопросы жилья и не будут решены в кратчайшие сроки, то они окажутся на улице.
-
2025-06-20 13:50
Выборы в Совет старейшин Вагаршапата состоятся 16 ноября. Об этом заявил на заседании правительства 20 июня министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян.