Последние новости

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև երկու գերիներ՝ Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Լևոն Մնացականյանը իբրև թե խոսել է նաև 2016թ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 6-ին։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ