Հռոմի պապին կրկին թոքերի արհեստական օդափոխության սարք են միացրել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ, որը բուժում է ստանում թոքաբորբի դեմ, այսօր սուր շնչառական անբավարարության երկու դրվագ է տեղի ունեցել, թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխությունը վերսկսվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
«Այսօր Պապի մոտ սուր շնչառական անբավարարության երկու դրվագ է արձանագրվել, որոնք առաջացել են էնդոբրոնխիալ լորձի զգալի կուտակումից և դրան հաջորդած բրոնխների սպազմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները պոնտիֆիկոսին երկու բրոնխոսկոպիա են արել՝ «առատ արտազատման արտածծման անհրաժեշտությամբ»։
«Օրվա երկրորդ կեսին վերականգնվել է թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխությունը»,-հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Պապը գիտակից է, կողմնորոշվում է տարածության մեջ և արձագանքում է բժիշկների գործողություններին:
Փետրվարի 14-ին, ընդունելությունից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել էր «Ջեմելի» հիվանդանոց՝ հետազոտության և բրոնխիտի ստացիոնար բուժում ստանալու նպատակով։ Նրա մասնակցությամբ նախատեսված միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ բժիշկները երկկողմանի սկսվող թոքաբորբ էին ախտորոշել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.