Ոչ մեկին ոչ մի բանից չեն զրկի. Հայաստանում կարգավորում են ԽՍՀՄ սեփականության օտարման հարցը
Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել դեռ խորհրդային տարիներին հասարակական կարգավիճակ ունեցող սեփականության օտարման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 4-ին «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտնել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ դեռ 1991թ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, ըստ որի՝ բոլոր հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ստեղծագործական միությունների սեփականությունը ճանաչվել է պետության սեփականություն։ Սակայն անկախություն ձեռք բերելուց հետո օրենսդրական բացերի արդյունքում հասարակական կարգավիճակ ունեցող մի շարք օբյեկտներ (մարզադաշտեր, մշակութային օբյեկտներ և պետական այլ շենքեր) դարձան իրավաբանական անձանց սեփականությունը։ Այսպիսով, վերոնշյալ օբյեկտների մոտ 80 տոկոսը սեփականաշնորհվել է։ Դրանց փոխարեն կամ նոր շենքեր են կառուցվել, կամ դրանք պարզապես շարունակել են չգործել։
«Խոսքն անշարժ գույքի 27 հազար օբյեկտի մասին է, որոնք դարձել են «հասարակական կազմակերպությունների» սեփականություն։ Դե-ֆակտո դրանց իրական սեփականատերերը կամ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, կամ նրանց ընտանիքի անդամները»,- նշել է Գաբրիելյանը՝ վկայակոչելով Կադաստրի կոմիտեի տվյալները։
Իսկ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գրավոր դիմումներ կուղարկվեն գլխավոր դատախազություն։ Հետաքննության արդյունքներով գույքը կվերադարձվի այն իրավաբանական անձանց, որոնք անմիջական առնչություն ունեն դրա հետ։
Ինչ վերաբերում է դեռևս չսեփականաշնորհված շենքերին և շինություններին, ապա դրանց օտարման դեպքում պետք է լինի իրավաբանական անձի Բարձրագույն կառավարման մարմնի անդամների 2/3-ի համաձայնությունը։
Ներկայացված օրինագիծը, ըստ իշխող կուսակցության պատգամավորի, ուղղված չէ որևէ մեկին սեփականության իրավունքից զրկելուն։ Նրա հիմնական նպատակն է ապահովել, որ մշակութային և սպորտային օբյեկտները ծառայեն իրենց նպատակին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.