Последние новости

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ևս 4 անձ էր ձերբակալվել՝ այդ թվում Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է նաև, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ