Ռուսական տունը և Հայաստանի ԳԱ-ն Գյումրիում էքսկուրսավարների դպրոց են բացել
Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան Գյումրիում գործարկել են էքսկուրսավարների դպրոց, հաղորդում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Սա զբոսաշրջության ոլորտում առաջին կրթական ծրագիրն է, որն իրականացվում է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ:
Էքսկուրսավարների համար դասընթացներն անցկացվում են Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետների մասնակցությամբ:
Ծրագիրը ներառում է չորս հիմնական մոդուլ՝ Հայաստանի պատմության վերաբերյալ ամփոփ դասախոսություններ, Ալեքսանդրապոլի (Գյումրիի անվանումը 1837-1924թթ.) պատմության վերաբերյալ խորացված դասընթաց, զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի գործնական պարապմունքներ և միջազգային զբոսաշրջության ոլորտի կարևորագույն գործիք հանդիսացող «AMADEUS» ամրագրման համակարգի յուրացում:
Նախագծին մասնակցում են ոչ միայն գործող էքսկուրսավարները, այլև ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կապել զբոսաշրջության հետ:
Ամեն ինչ սկսվեց ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ մուլտիմեդիա քարտեզների գործարկումից, որոնցում ներառված են ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակաշրջանները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրիի ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը։
Նախագծի շրջանակներում սահմանվել են կետեր ամբողջ Հայաստանում, որոնք այս կամ այն չափով արտացոլում են ռուս-հայկական պատմությունը, երկու ազգերի համագործակցությունը:
«Ներկայում ունենք 60 նման կետ։ Ժամանակի ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ Գյումրիի որոշ հիշարժան վայրեր կարող են դառնալ յուրահատուկ զբոսաշրջային երթուղու մաս», - ասել է Բերյանևը։
Ծրագրի եզրափակիչը կլինի հեղինակային զբոսաշրջային տուրի մշակումը, որը շրջանավարտները կներկայացնեն որպես ամփոփիչ նախագիծ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.