Последние новости

Թանդիլյան․ Միջազգային հանրությանը պատշաճ տեղեկություն տալու ժամանակ մեր քաղաքական տուրիստները չունեն

Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Ոuկրաինայի մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Նա նշել է, որ առանձնակի «ոգևորություն» է առկա որոշ պատգամավորների մոտ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասով։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական «անտեղյակ» պատգամավորների վրա։

Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև հիշեցնելով, որ եվրոպական կառույցները պարբերաբար արձանագրել են, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են և ենթակա են անհապաղ ազատման։

Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչի ժամանակը և ցանկությունը մեր քաղաքական տուրիստները չունեն»,- գրել է Մանե Թանդիլյանը, ով արդեն 4-րդ օրն է հացադուլ է անում Ազատության հրապարակում՝ իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ