Последние новости

Պուտինը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջուկային բանակցություններում

Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է բոլոր խնդիրները լուծեն բանակցությունների միջոցով, Մոսկվան պատրաստ է անել ամեն ինչ դրան հասնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի այն հաճախակի օգտագործել:

«Ռուսաստանը վստահ է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը պետք է բոլոր խնդիրները լուծեն բանակցությունների միջոցով։ Մոսկվան պատրաստ է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար», - Bloomberg գործակալությանն ասել է Պեսկովը։

Գործակալության տվյալներով՝ փետրվարին կայացած հեռախոսազրույցում Թրամփն ուղղակիորեն խնդրել է Պուտինին միջնորդի դեր կատարել Իրանի հետ միջուկային բանակցություններում: Հայտնվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են իրենց ռուս գործընկերների հետ Սաուդյան Արաբիայում մի քանի օր անց տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ