Последние новости

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Լուսանկարներ են հրապարակված, որոնցում երևում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ հայ գերիներ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` ՄԻՊ–ի հետ զրույցում նրանք իբրր ասել են, որ իրենց հետ լավ են վերաբերվում, խոշտանգումների չեն ենթարկում։ Այցի ժամանակ արված, ինչպես նաև «դատավարության» ժամանակ արվող լուսանկարներից, սակայն, պարզ երևում են խոշտանգումների հետքերը, ինչպես նաև այն, թե ինչպես են հյուծվել հայ գերիները։

Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին փետրվարի 3-ին հայտնեց, որ ԿԽՄԿ-ն փետրվարին այցելել է Բաքվում անազատության մեջ գտնվող հայերին, և դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ