Последние новости

Ծխագլաններ և պիրոտեխնիկա. Սերբիայում հակակառավարական ակցիաները հասել են խորհրդարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորհրդարանական ընդդիմությունը Սերբիայի ժողովրդական Սկուպշչինայի (խորհրդարան,– խմբ.) գարնանային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ հակակառավարական ակցիա է կազմակերպել. իշխող կոալիցիայի պատգամավորների վրա ձվեր են նետել, վառել ծխագլաններ և պիրոտեխնիկա: Նիստերի դահլիճը լցվել է ծխով։

 

Պատգամավորները պետք է քննարկեին կրթության մասին օրենքի փոփոխությունները՝ կապված 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում 15 մարդու մահվան պատճառով զանգվածային բողոքի ակցիաների (հիմնականում ուսանողների մասնակցությամբ) հետ:

Ընդդիմությունն այդ կապակցությամբ հակակառավարական պաստառներ է հանել, ծխագլաններ վառել. արդյունքում իշխող կոալիցիայի անդամների և անվտանգության ծառայության հետ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնել է խոսնակ Անա Բրնաբիչը, անկարգությունների հետևանքով տուժել է առնվազն երեք պատգամավոր, իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունից 64-ամյա Օբրադովիչը կաթված է ստացել:

Նովի Սադում երկաթուղու կայարանի ծածկի փլուզումը տեղի է ունեցել կայարանի շենքի վերակառուցման ավարտից չորս ամիս անց, ինչի համար, շինարարության նախկին նախարար Գորան Վեսիչի գնահատմամբ (փլուզումից հետո հրաժարական է տվել), ծախսվել է 16 մլն եվրո: Ընդդիմությունը կարծում է, որ ողբերգության պատճառը կոռուպցիայով պայմանավորված անբարեխիղճ աշխատանքն է: Կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ֆոնին ավելի վաղ հրաժարական էր տվել վարչապետ Միլոշ Վուչևիչը, իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչն Արևմուտքին մեղադրել էր երկրում գունավոր հեղափոխություն կազմակերպելու նպատակով ուսանողներին օգտագործելու մեջ։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ