Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է. նախարարությունից մանրամասներ են հայտնել
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ինչպես հայտնել ենք, Թանդիլյանին այսօր Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
«Մանե Թանդիլյանը բժիշկների հսկողության տակ է, նրա առողջական վիճակը նախարարության ուշադրության կենտրոնում է»,– ասացին գերատեսչությունից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան հոսպիտալացրել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Թանդիլյանի մոտ թուլություն կա, ճնշման տատանումներ և հացադուլին բնորոշ այլ նախանշաններ։
Հիշեցնենք` մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` իր այդ քայլով կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 10:07
Армения подвергается ползучей капитуляции, которая не завершится даже при подписании некой бумаги с Азербайджаном. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог Степан Даниелян.
-
2025-03-15 09:56
Член исполнительного органа РПА Артак Закарян написал:
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).