Последние новости

Կրեմլում դրական են գնահատում Զելենսկու պատրաստակամությունը բանակցություններին

Կրեմլը դրական է գնահատում Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամությունը, սակայն Մոսկվայի հետ բանակցությունների նրա ինքնարգելքի մեջ մի նրբերանգ կա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրական»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Հարցն այն է, թե ում հետ նստել: Առայժմ պահպանվում է Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցելու իրավական արգելքը։ Ուստի, ընդհանուր առմամբ, մոտեցումը դրական է, բայց նրբությունները դեռ չեն փոխվել»,- նշել է Պեսկովը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է ստացել Զելենսկուց, որում նա հայտնել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին։ Նամակն ուղարկվել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու լեզվակռվից մի քանի օր անց, որի արդյունքում ամերիկացի առաջնորդը նշել է, որ Կիևի վարչակարգի ղեկավարը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել և պատրաստ չէ խաղաղ կարգավորման։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ