Последние новости

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ մարտի 4-ին քաղաքապետարանից հայտնեցին, որ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալվել է իրենց պաշտոնյաներից մեկը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,– նշել է Կոստանյանը։

Հիշեցնենք` փետրվարին իրավապահ մարմինները ձերբակալել էին քաղաքապետարանի 8 աշխատակցի, որոնցից չորսը կալանավորվել են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ