ԿԽՄԿ․ Բաքուն տեղեկացրել է Ադրբեջանում մեր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու՝ այդ երկրի իշխանությունների մտադրության մասին: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը:
«Ադրբեջանի կառավարությունը մեզ հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ տեղի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին», – ասել է նա:
ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ ներկայում Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում։
«Դա մեր գաղտնի երկխոսության մի մասն է», - նշել է Լաշանը:
Նշենք, որ ԿԽՄԿ-ն այսօրվա դրությամբ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին: Յուրաքանչյուր ամիս ԿԽՄԿ աշխատակիցներն այցելում են գերիներին, շփվում նրանց հետ և հնարավորություն տալիս կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.