BBC․ Ադրբեջանում դատում են Ղարաբաղի հայ ղեկավարներին․ Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը
BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանում տեղի ունեցող Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարների դատավարությանը։ «Նրանց մեջ ամենից հայտնին նախկին ռուսաստանցի բանկիր Ռուբեն Վարդանյանն է։ Դատվում են նաև չճանաչված հանրապետության երեք նախկին նախագահներն ու նախկին նախարարները»,- գրում է BBC-ն։
Համաձայն հրապարակման, անցյալ շաբաթվա հիմնական թեման եղավ ոչ թե մեղադրյալների տված ցուցմունքները, այլ Ռուբեն Վարդանյանի՝ ԼՂ նախկին պետնախարարի առողջական վիճակն է եղել։ Հրապարակման մեջ նշվում է, որ փետրվարի 25-ի դատական նիստին Վարդանյանի առողջական վիճակը վատացել է։ Բժիշկ են կանչել։ Ապա արդեն դատը շարունակվել է։ Դատական նիստի հաջորդ օրը Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լուրջ մտավախությունների առիթ է տալիս։ Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ շաբաթ հացադուլի մեջ էր, որը լրջորեն հարվածել է նրա առողջությանը, հայտարարել է փաստաբան Գենսերը։
Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանը նիհարել է վեց կիլոգրամով, ունի արյան բարձր ճնշում, զարկերակը արագ է աշխատում, ունի ուժեղ գլխապտույտ և գտնվում է նախաուշագնացային վիճակում։ Փաստաբանը նաև հայտնել է, որ դատական նիստերը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն մերժվել է։ Դա Գենսերը համարել է միջազգային իրավունքի խախտում և հայտարարել է նաև, որ ամբաստանյալների հանդեպ կիրառվում է դաժան, անմարդկային և արժանապատվությունը ստորացնող վերաբերմունք։
BBC-ի անդրադարձում ներկայացված են Արցախի հայ ղեկավարների դատավարության մանրամասները, ադրբեջանական դատական մարմինների թույլ տված միջազգային իրավական սխալները, որոնք սկսվում են նրանից, որ ամբաստանյալների համար հասանելի լեզվով գործի նյութերը չեն տրամադրվել, կեղծ, հորինված հոդվածներով մեղադրանք են առաջադրել Վարդանյանին և մյուս արցախյան ղեկավարներին, լրատվամիջոցն անդրադարձել է նաև Հայաստանից հնչող արձագանքներին։
«Հրապարակ»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 17:16
12 мая 1994 года вступило в силу трехстороннее бессрочное соглашение о полном прекращении огня и военных действий, подписанное Нагорно-Карабахской Республикой (Республикой Арцах), Арменией и Азербайджаном.
-
2025-05-12 17:13
В Национальном университете архитектуры и строительства Армении (НУАСА) прошла научно-практическая конференция, посвящённая комплексному управлению территориями объектов Всемирного наследия ЮНЕСКО. Основной темой стали Татевский монастырь и Воротанское ущелье — культурно-природный ансамбль, который претендует на включение в Список Всемирного наследия.
-
2025-05-12 17:11
Президент России Владимир Путин четко и недвусмысленно обозначил позицию возобновления переговоров с Украиной без предварительных условий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-05-12 17:10
Данные досудебного расследования крушения самолета авиакомпании Azerbaijan Airlines (AZAL) под Актау не разглашаются. Об этом сообщили в Главной транспортной прокуратуре Казахстана.