CNN․ Թրամփի ներկայացուցիչները չհայտարարված բանակցություններ են վարել Զելենսկու հետ
Օվալաձև աշխատասենյակում վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները անդկուլիսային բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները։ Թրամփի վարչակազմը հույս ունի նաև հայտարարել հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի մասին, հաղորդել է CNN-ը:
Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաները անդրկուլիսային բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի հետ ուրբաթ օրը Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վեճից հետո, CNN-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ:
CNN-ի աղբյուրները նշել են, որ Թրամփի ներկայացուցիչները շեշտել են Սպիտակ տան հետ հարաբերությունների արագ կայունացման կարևորությունը և կոչ են արել ուկրաինացիներին վերսկսել բանակցությունները երեքշաբթի երեկոյան Կոնգրեսում նախագահի ելույթից առաջ։
Զելենսկու հետ կապ հաստատածների թվում է եղել Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը, ասել է աղբյուրներից մեկը։
Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տան պաշտոնյան CNN-ին ասել է, որ հազվագյուտ հանքանյութերի մասին Ուկրաինայի հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որն անմիջականորեն մասնակցում է համաձայնագրի բանակցություններին, Fox News-ին ասել է, որ նախատեսում է այն ստորագրել մինչև Թրամփի ելույթը, որը նախատեսված է երեկոյան ժամը 9-ին:
Սակայն Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ Թրամփի վարչակազմը վստահ է, որ հանքանյութերի համաձայնագրի երկարաձգման քննարկումները ճիշտ ուղղությամբ են ընթանում:
Նախագահը, որը նախատեսում է իր ելույթում անդրադառնալ արտաքին պատերազմներին, մասնավորապես Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմին, ցանկանում է հայտարարել հանքարդյունաբերության գործարքում հաղթանակի մասին, ասել է պաշտոնյան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.