ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ընտրություններին
ՀՅԴ Գյումրիի քաղաքային կոմիտեն տարածել է հայտարարություն Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է.
«Սիրելի՛ գյումրեցիներ,
մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։
Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։
ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։
Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.
- հրապարակային և հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը,
- պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու և աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։
Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։
ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.