Ադրբեջանում սկսվել է ՀՀ-ի սահմանից տեղեկություն հրապարակած ռազմական փորձագետի նկատմամբ դատավարությունը
Նախապատրաստական նիստ է տեղի ունեցել ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևի քրեական գործով, որը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակման մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Որոշում է ընդունվել նիստն անցկացնել փակ ձևաչափով։ Որպես հիմք բերվել է քրեական գործում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայությունը։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։
Դատական նիստը նշանակված է մարտի 19-ին։
Ա.Վերդիևը կալանավորվել էր անցյալ տարվա նոյեմբերին։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ նոյեմբերի 22-ին Վերդիևը, որը որպես սպա ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում, «լուրջ վնաս է հասցրել պետական անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունն ապահովող շահերին»։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Հետաքննությամբ կասկածի հիմքեր են ի հայտ եկել, որ նոյեմբերի 22-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում կազմակերպված մեդիաշրջագայության ժամանակ Ադալաթ Վերդիևը, որը մասնակցել է մեդիաշրջագայությանը, որպես ռազմական փորձագետ, տեսանյութ է նկարահանել, որտեղ ցուցադրվում են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը, դրանց դիրքերը և սահմանային գործողությունները կոորդինացնող տեսանյութը սոցիալական ցանցի իր հաշվում, որպեսզի անսահմանափակ թվով բաժանորդներ կարողանան դա տեսնել այս հաշվի միջոցով, «այսինքն՝ օգտագործելով իր պաշտոնական լիազորությունները, լուրջ վնաս է հասցրել՝ ծանր հետևանքներով Ադրբեջանի օրինականորեն պաշտպանված շահերին՝ ապահովելով պետության անվտանգությունն ու պաշտպանունակությունը»,-նշված է փաստաթղթում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.