Մանե Թանդիլյանը հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության Հրապարակ
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի ընկերներ, Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ զանգերի, նամակների համար, անհանգստանալով իմ առողջության համար։
Տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։
Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։
Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։
Նաև շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների թեման անընդհատ բարձրաձայնելու համար։ Հուսով եմ ըմբռնումով են մոտենում այն լրագրողները, ում հետ այս օրերին չի ստացվել զրուցել։ Վաղը օրվա ընթացքում պատրաստ կլինեմ հանդիպել և զրուցել լրագրողների հետ»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.