Последние новости

ԱՄՆ-ն դադարել է Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվել ամբողջությամբ, այլ ոչ թե մասամբ

ԱՄՆ-ն մի քանի ժամ առաջ դադարեցրել է Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելը, ընդ որում՝ ամբողջությամբ, այլ ոչ թե ընտրողաբար։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին։

Financial Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարել է հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային: Ավելի ուշ Sky News-ը, հղում անելով ուկրաինական աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին հետախուզական տվյալների փոխանցումը դադարեցնելը ընտրողական բնույթ է կրում, բայց ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կզրկի այն տվյալներից, որոնք թույլ են տալիս հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքերին:

«Մի քանի ժամ առաջ ամբողջ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է»,-հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը:

Fox News հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է խաղաղ բանակցություններին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել էր այդպիսի որոշում կայացնելու մասին լուրերը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ