Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՓԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆԱԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակում նախ թիրախավորում է հենց Բաքվում ապօրինաբար պահվող հայերին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Թեև Կարմիր խաչը մարդասիրական մանդատ է իրականացնում նաև ներպետական օրենսդրության շրջանակներում ձերբակալվածների, կալանավորվածների առնչությամբ, սակայն դրանք առավելապես բացառություն են և հիմնական գործունեությունը ուղղված է կոնֆլիկտում ներգրավված պետությունների քաղաքացիներին իրական աջակցություն տրամադրելուն:
Այս թիրախավորված մոտեցման շրջանակում Ադրբեջանը առավել ցավ ու տառապանք է փորձում պատճառել թե այնտեղ գտնվող հայ պատանդներին, և թե նրանց ընտանիքի անդամներին: Մենք նշել ենք, որ խոշտանգումների կանխարգելման մեխանիզները հնարավորություն չունեն այցելել պատանդներին, միակ հնարավորությունը Կարմիր խաչի աշխատակիցներն էին իրենց սահմանափակ մանդատով: Ադրբեջանը ցանկանում է ամբողջական մեկուսացման ենթարկել հայ պատանդներին, այդ պայմաններում մեծանում են կամայականությունների ռիսկերը»,-ասաց նա:
Իրավապաշտպանը շեշտում է,որ եթե այս պահին կա բռնություններ, հոգեբանական տառապանքի դրսևորումներ, սակայն կյանքի պաշտպանությունը ապահովված է, ապագայում Ադրբեջանում պահվող հայերի կյանքը հայտնվելու է անմիջական և իրական սպառնալիքների ներքո:
«Այս մեկուսացվածության շղթան ճեղքելու նպատակով պետք է այլընտրանքային քայլեր ձեռնարկել, մասնավորապես ակտիվացնել աշխատանքը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների հետ: 2025 թվականին նախատեսված է պարբերական այցելություն Ադրբեջան, կարծում եմ՝ պետք է հասնել նրան, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելի հայ պատանդներին: Նաև փոխարինող միջոց կարող է դառնալ հյուպատոսական այցելությունների իրավունքի իրացումը»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.