44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3941 անձ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը հարցում էր արել ՀՀ քննչական կոմիտե։
Նշենք, որ վերջին անգամ նման տվյալներ ներկայացվել է 2022 թվականի ապրիլի 13-ին։ Այն ժամանակ նշվել էր, որ զոհերի թիվը 3 825 է, անհետ կորած էր համարվում 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 941 անձ, որից՝ 1702-ը՝ ժամկետային զինծառայող, 860-ը՝ կամավորական, 864-ը՝ պահեստազորային, 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ, 44-ը՝ քաղաքացիական անձինք։ Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը»,– գրում է թերթը։
Պարբերականը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ օրս՝ 5 տարվա ընթացքում, չի հրապարակել որևէ մաս գուցե նաև անպատրաստ զեկույցից։
Թերթը գրել է նաև, որ Ադրբեջանի ՊՆ–ն էլ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվ է հայտնել 2900 զինվորական, 14 զինծառայող էլ համարվում է անհետ կորած։ Սրանք, իհարկե, պաշտոնական թվերն են, սակայն դժվար թե դրանք իրականությանը համապատասխանեն։
Քննչական կոմիտեից օրաթերթին հայտնել են նաև, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողի հարազատ ընդունել են զոհվելու փաստը և կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողի հարազատ հրաժարվում է հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 16:58
Ситуация политзаключенных из Нагорного Карабаха в Азербайджане очень тревожная, заявил Alpha News председатель делегации в Парламентской ассамблее Евронест, депутат Европарламента от Германии Сергей Лагодинский.
-
2025-03-14 16:56
Вопросы, связанные с подготовкой контактов высокого уровня, обсудили в пятницу замглавы МИД России Михаил Галузин и посол Армении Гурген Арсенян. Об этом сообщает российское внешнеполитическое ведомство.
-
2025-03-14 16:52
Родственники пропавших без вести проводят акцию протеста перед зданием правительства Армении, требуя от властей не отзывать иски из международных судов.
-
2025-03-14 16:50
Трамп, в отличие от Израиля, не хочет войны с Ираном, а это имеет важное значение в вопросе коридора через Сюник. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог Ален Гевондян.