Последние новости

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԻՏԻ ՏԱ

ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան, եթե չլիներ Հոկտեմբերի 27–ը...

Սպարապետի ազգային մտածելակերպի, հայրենասիրության ու տղամարդկային տեսակի մասին շատ է խոսվել։ Ասվել է նաև, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Արցախի ճակատագիրը գուցե այլ կերպ դասավորվեր։ Sputnik Արմենիան տարբեր տարիներին նրա տված հարցազրույցներից առանձնացրել է հատվածներ, որոնք ճշմարտություն են նաև մեր օրերում, և որոնք ցույց են տալիս Վազգեն Սարգսյան պետական գործչի մտածելակերպը, դիրքորոշումը երկրի ու բանակի մասին։

Պետք է սկսենք ազգային գաղափարախոսությունից

Մենք ապրում ենք մի այնպիսի անկանխատեսելի տարածաշրջանում, ուր «դատապարտված ենք» ուժեղ բանակ ունենալու։ Այս գիտակցությունը պետք է համապետական մոտեցում ձևավորի բանակի և սպայակազմի նկատմամբ։ Հայոց բանակի սպան պետք է ամենաարտոնյալ խավը լինի հանրապետությունում։ Դա ոչ այնքան սպային է պետք, որքան հասարակությանը։ Նույն կարգով ՀՀ բանակում ծառայած զինվորի ընտանիքը պետք է տարբերակվի ծառայությունից խուսափած մարդու ընտանիքից։ Ժամանակին այս երկրին իր կյանքը, ջիղը, արյունը տված տղամարդը պետք է տարբերակվի մյուսներից։

Եթե հասարակության առողջացման հարցում հապաղենք, կտրուկ միջոցների չդիմենք, այդ արատները, վերջիվերջո, բոլոր միջոցներով թափանցելու են բանակ, և հետևանքներն այնքան տխուր են լինելու, որ լեզուս չի բռնում՝ ասեմ։ Ի՞նչ պետք է անենք այս պատուհասը կանխելու համար։ Պետք է սկսենք ազգային գաղափարախոսությունից։ Հասարակության մեջ այսօր պակասում է բարձր, վեհ գաղափարների ուղղվածությունը։ Եթե առաջիկայում չգտնվեցին այն գաղափարները, այն ճշմարտությունները, որոնցով պետք է առաջնորդվի հասարակությունը, հետևապես մենք տանուլ ենք տալու։

28121996թ «Հայ զինվոր»

Մենք մեր բոլոր կռիվների կեսին պառակտվել ենք

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա։ Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները՝ ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ։ Մենք, ցավոք, մեր բոլոր կռիվների կեսին հոգնել, անտարբեր ենք դարձել, պառակտվել ենք։ Արդյունքում՝ 20-րդ դարավերջին ընդամենը գոյատևման կռիվ ենք տալիս։

Հայոց ազգային բանակը, որ մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, պատրաստ է դառնալ մեր միասնության խարիսխը։ Հասարակական-տնտեսական նոր հարաբերությունների, բևեռացումների պայմաններում բանակը դեռևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը։ Օգնենք, որ համաձուլվածքը մաքուր և կտրուկ լինի։ Պաշտպանենք մեր բանակը շուկայական ու քաղաքական ներխուժումներից, որպեսզի վաղը պատերազմի կրկնման դեպքում նա մեզ պաշտպանի։ Ավելին՝ եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա մենք հակառակորդից առնվազն երկու գլուխ ուժեղ բանակ պիտի ունենանք։ Այսօր ունենք այդ առավելությունը։ Հանուն խաղաղության պիտի չկորցնենք այն։

01031997թ

Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը

Եթե ուզեի, կունենայի ավելի շատ հետևորդներ, քան կողմնակիցներ։ Բայց ուզում եմ ունենալ կողմնակիցներ, որոնք նվիրված լինեն ոչ թե ինձ, այլ այն գործին, որը ես անում եմ։ Ես իմ գործին շատ եմ հավատում, հավատում եմ նաև, որ իմ գործը նորմալ, անշահախնդիր եմ անում։

Յուրաքանչյուր ժողովուրդ` լինի 3– միլիոնանոց, թե 300– միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։

Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը։

Չգիտեմ՝ համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց որ պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է։

15091997

Սա մեր վերջին պատերազմն է, չի կարելի այս պատերազմում պարտվել

Պատերազմից խուսափելու լավագույն ձևը, իհարկե, խաղաղության ժամանակ պատերազմին միշտ պատրաստ լինելն է։ Ես գրեթե համոզված եմ, որ մնացած բոլոր գործոնները շատ ավելի մանր են։

Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում։ Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել։ Ինքը նվաճեց իր հողի վրա անկախ ապրելու իրավունքը, և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն։ Հարցի ամբողջական, վերջնական կարգավորման խնդիրը ողջ հայ ժողովրդինն է։ Եթե մենք վստահ ենք մեր ներուժի, համոզվածության վրա, ուրեմն այստեղ առանձնապես հիասթափվելու կամ կրքեր բորբոքելու խնդիր չկա։ Ես համոզված եմ, որ ամեն ինչ բարենպաստ է լինելու մեր ժողովրդի համար։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր պատերազմը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա։ Իմ կարծիքով՝ սա մեր վերջին պատերազմն է, չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես։ Ըստ էության, հայ ժողովուրդը Ղարաբաղի հարցն արդեն լուծել է, մնում է այն քաղաքականապես ու տնտեսապես կարգավորել։

Այս պատերազմը, եթե անգամ չենք սիրում (չգիտեմ՝ աշխարհում կա՞ պատերազմ սիրող ժողովուրդ), բայց իրենց հարգող ժողովուրդները հարգում են իրենց պատերազմը։ Պարտավոր ենք հարգել մեր պատերազմը և նրանից հոգնելու ու, առավել ևս, այն ատելու իրավունք չունենք։

24101997, «Առավոտ»

Հզոր պետության քարշիչ ուժը տնտեսությունն է

Տնտեսական հզորացման գործոնն այսօր մնում է ամենակարևորը։ Ասել եմ, էլի կասեմ՝ մեր պատերազմը քաջության, հերոսության փուլից արդեն անցել է դեպի տնտեսական-քաղաքական փուլ։ Միայն հզոր տնտեսությունը կարող է ապահովել հզոր բանակի գոյությունը։ Մեզ մոտ անբնական բան է կատարվել, որ բանակը առաջ է ընկել պետությունից։ Այս միտումը հղի է լուրջ վտանգներով։ Հզոր պետության քարշիչ ուժը տնտեսությունն է , այն պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանա հասնել և անցնել բանակից։ Պետության գերխնդիրն է սա։

Ես դյուրահավատ չեմ։ Այդպես մտածողներից շատերը «մատ եղան» թե՛ դրսում, թե՛ ներսում։ Դյուրահավատ չեմ, հավատավոր եմ։ Չեմ սիրում ավելորդ կասկամտությունը, տեղի-անտեղի թշնամիներ փնտրել, գտնելու մոլուցք չունեմ։ Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում։ Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում։ Այդպիսով հզորանում ենք թե՛ ես, թե՛ բանակը։

27121997թ «Հայ զինվոր»

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Москва развернула депутата-грубияна из Баку: пришло время жёстко отвечать?
    2025-05-05 12:27

    Между Россией и Азербайджаном случилась новая размолвка. После трагического инцидента в российском воздушном пространстве с пассажирским лайнером, выполнявшим 25 декабря 2024 года рейс Баку — Грозный и потерпевшим крушение в казахстанском Актау, а также последовавшего за этим закрытия «Русского дома» в азербайджанской столице, в двусторонних отношениях возникла очередная неприятная ситуация. На этот раз с участием одного из парламентариев из закавказской республики.

  • ГРАЧ ПОГОСЯН: «АРМЕНИЯ – ЭТО НЕ ТОЛЬКО ЕРЕВАН»
    2025-05-05 12:20

    С заслуженным архитектором Армении Грачом Погосяном мы встретились в его квартире на одной из ереванских улиц. Недавно ему исполнилось 90 лет. Грач Погосян – один из тех, кто лепил лицо города не ради прибыли, а ради идеи.

  • ПОЛИТОЛОГ: АРМЕНИИ НУЖНА «ЧЕТВЕРТАЯ ФРАКЦИЯ»
    2025-05-05 12:11

    «Дебаты по поводу процедуры импичмента представляют собой гораздо более глубинную проблему, нежели дилемма о том, собирать подписи или нет. Этот парламент давно исчерпал себя, что само по себе уже является большим риском, потому что не прекращает своего существования, но в условиях такого качества правления и таких внешних угроз ему работать еще год», - пишет член Группы Альтернативных проектов Ваге ОВАННИСЯН

  • Авинян не хочет быть судьей, Тер-Маркарян сожалеет и извиняется
    2025-05-05 11:10

    Мэр Еревана Тигран Авинян заявил на рабочем совещании в столичной администрации, что не собирается быть судьей в скандале с участием главы администрации Нор-Норк Тиграна Тер-Маркаряна.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ