Աղբից մինչև արբանյակներ. ԲՏ ոլորտի համար աջակցության նոր ծրագիրը կգործի ապրիլի 1-ից
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աջակցության նոր ծրագիրը Հայաստանում կգործի ապրիլի 1-ից: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով բարձր տեխնոլոգիական ոլորտի այն ընկերությունները, որոնք արտասահմանից աշխատակիցներ են ընդունում, պետությունից կստանան 60 տոկոս եկամտահարկի փոխհատուցում (միայն այդ աշխատակիցների մասով, – խմբ․): Նույն փոխհատուցումն ընկերությունները կստանան նոր աշխատակիցներ ներգրավելու համար (խոսքը և՛ նրանց է մասին, ովքեր նոր են մտել աշխատաշուկա, և՛ նրանց, ովքեր նախկինում աշխատել են այլ մասնագիտություններով, - խմբ․):
Աջակցության կտրվի նաև ընկերություններին վերապատրաստման ուղարկվող աշխատակիցների մասով՝ նրանք երեք ամսվա ընթացքում կստանան 50 տոկոս եկամտահարկի փոխհատուցում։
Նախարարը հստակեցրեց՝ եթե 2015-24 թվականներին հարկային արտոնությունները (ավելի զգալի, քան հիմա, - խմբ.) տարածվում էին միայն ՏՏ ոլորտի վրա, ապա այժմ, միջազգային փորձը հաշվի առնելով, դրանք կանդրադառնան նաև ինժեներական մի շարք ուղղությունների վրա, այդ թվում՝ էլեկտրոնային բաղադրամասերի, էլետրոնային մեկուսատախտակների, համակարգիչների և ծայրամասային սարքավորումների, կապի սարքավորումների, ճառագայթահարող բուժսարքավորումների, օպտիկական գործիքների արտադրություն և այլն։ Ըստ նախարարի՝ ծրագիրը ներառելու է նաև աջակցություն օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի, ինչպես նաև դրանց մասերի արտադրության համար։
Նախարարը շեշտեց՝ այս ծրագրով փորձ է արվել իսկապես կենտրոնում ունենալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը՝ գիտահեն տնտեսության ունենալու նպատակով։
Կա նաև մեկ այլ արտոնություն, որը կտարածվի ամբողջ ընկերության վրա. շրջանառության հարկով աշխատող փոքր ձեռնարկությունները (ներառյալ՝ ստարտափերը․ -խմբ․) սովորական 5 տոկոս շրջհարկի փոխարեն կվճարեն 1 տոկոս։
Նոր ծրագրով աջակցություն կտրամադրվի նոր տեխնոլոգիաներ ներդնող, գիտական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքներում ներգրավված ընկերություններին։ Այդ բաղադրիչը վերաբերում է ցանկացած ճյուղի մշակումներին՝ աղբի վերամշակումից մինչև արբանյակների գործարկում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.