Օնլայն խաղատների տուրքերը երկու անգամ կավելանան. ԱԺ–ն ընդունեց աղմկահարույց օրինագիծը
Oնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը երկու անգամ կավելանան: Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրինագիծը։
Մինչև քվերակությունը պատգամավորն իր ելույթի ժամանակ ասաց, որ օրենքի ընդունմամբ պետությունը տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ կունենա։
«Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա, և այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների՝ կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն»,– ասաց Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում, նաև Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է: Ըստ Սարգսյանի՝ դրանից անմասն չէ նաև բանակը:
«2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է տեղի ունեցել: Ազատվելով խաղամոլությունից՝ կերջանկացնեք ոչ միայն ձեր, այլև ձեր ծնողների, երեխաների և ամուսինների կյանքը, նաև կհզորացնեք մեր պետությունը»,– հավելեց նա։
Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ նախորդ տարի օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.