Последние новости

Օսկանյան․ Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունը

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները, պատանդները և այլ պահվող անձինք ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունները։ Այս մասին իր հերթական տեսաուղերձներում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 5-ին ԱԺ–ում, անդրադառնալով Վարդան Օսկանյանի առաջարկին, որ պետք է չեղարկել խաղաղության պայմանագրի աշխատանքները` նախապայման դնելով գերիների վերադարձ, այն գնահատեց ոչ սթափ։

«Զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել` իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար: Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ 1,5 տարի կլինի, որ այդ տղաներն անօրինաբար Բաքվի բանտում են, և ՀՀ իշխանությունները, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցն այդ մեծ հնարավորության կորուստն էր, որ ԱԳՆ-ն բաց թողեց իր ձեռքից՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով այս հարցին»,– ասել է նա:

Նախկին արտգործնախարարը հիշեցրել է ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի խոսքերը, որը դատարանում հայտարարել էր, որ Արցախի ինքնորոշումը քրեական և դատական գործընթացի առարկա չէ։

«Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման, միգուցե խոշտանգումների ներքո ասաց՝ սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, և դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել: Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկախ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,– տեսաուղերձում նշել է Օսկանյանը։

Նախկին նախարարը վստահ է, որ ԱԳՆ-ի վերջին օրերի հայտարարություններն ու ելույթներն ընդամենը ժողովրդական բողոքի ու զայրույթի արդյունք են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ