Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան նշանակելու մասին
Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան նշանակելու մասին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Ալեքսանդր Նիկիտայի Դարչիևին նշանակել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան և ԱՄՆ մշտական դիտորդ Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան պետությունների կազմակերպությունում»,- նշվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։
Ամերիկյան կողմը ռուսական կողմին նոտա է փոխանցել ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Դարչիևին Վաշինգտոնում նոր դեսպան նշանակելու համաձայնությամբ՝ փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ, տեղեկացրել են Սմոլենսկայա հրապարակում։
Դարչիևը 2005-2010թթ. եղել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական, 2014թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հունվարը եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։
Վաշինգտոնում նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ազատվել է պաշտոնից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2024թ. հոկտեմբերի 10-ի հրամանագրով։
Ինչպես տեղեկացրել է «Ведомости»-ն, Դարչիևը պատմական գիտությունների թեկնածու է (նա պաշտպանել է ատենախոսություն «Ձախ-ազատական ուժերը ԱՄՆ հասարակական-քաղաքական կյանքում 70–80-ական թթ.» թեմայով), տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին։ 2019թ. պարգևատրվել է Բարեկամության, իսկ 2022թ.՝ Պատվո շքանշանով։ Ամուսնացած է, ունի դուստր։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 13:01
Спасатели, выехавшие на вызов, сами попали в аварию. Об этом сообщает Спасательная служба МВД Армении.
-
2025-04-29 12:55
В Ереване продолжаются поиски пропавшей 27 апреля 14-летней девочки.
-
2025-04-29 12:52
Член Палаты представителей Конгресса США Шри Танедар, представляющий штат Мичиган от Демократической партии, заявил о начале процедуры импичмента в отношении президента Дональда Трампа.
-
2025-04-29 12:50
Доля взаимных расчетов в национальных валютах внутри Евразийского экономического союза (ЕАЭС) достигла 91%, заявил вице-премьер РФ Алексей Оверчук на полях заседания Экономического совета СНГ.